ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`0 °C
«Զոհերի ծնողների կշտամբանքը հարգում ենք, բայց պատասխանատու ենք, որ մանուկների Նոր տարին տոն լինի»․ Վաղարշակ Հակոբյան
21:35, 05.12.2022 | mamul.am
2399 | 1

Օրեր առաջ Արցախում տեղի ունեցածը խնդրահարույց է, այն կարող էր ավելի լայն գործողության վերաճել, ռուս խաղաղապահները պետք է ավելի զգոն լինեն և իրավիճակը ճիշտ գնահատեն, քանի որ այդ տարածքները գտնվում են իրենց պատասխանատվության տակ, իսկ ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ մենք շեղվենք խաղաղության օրակարգից: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Անդրադառնալով ամանորյա տոնակատարության զարդարանքի համար Կառավարության կողմից 2մլն դոլարի հատկացմանը և հնչող քննադատություններին, որ պատերազմական իրավիճակում գտնվող, զոհեր և գերիներ ունեցող երկրում չպետք է նման միջոցառումներ կազմակերպվեն, պատգամավորը նշել է, որ զոհվածների ծնողների կշտամբանքին պետք է հարգանքով մոտենալ, նրանց բողոքը արդարացված է, բայց պետք է նաև հասկանալ, որ իշխանությունը պատասխանատու է, որ մանուկների, երիտասարդների համար Նոր տարին տոն և հրաշք լինի:

Մանրամասները՝ տեսանյութում։

«Զոհերի ծնողների կշտամբանքը հարգում ենք, բայց պատասխանատու ենք, որ մանուկների Նոր տարին տոն լինի»․ Վաղարշակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր