ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -2 °C ... +1 °C Վաղը`+5 °C
«Արցախի իշխանությունը վատն է, բայց նույնիսկ այդ վատ իշխանությունը միասնական ու համախումբ չէ»․ Գ․ Բաղդասարյան
01:06, 06.12.2022 | mamul.am
1684 | 0

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում իրավիճակը շատ մտահոգիչ է, բայց առավել մտահոգիչն այն է, որ չկա միասնական իշխանություն։ Իշխանությունը, մեղմ ասած, վատն է, բայց նույնիսկ այդ վատ իշխանությունը միասնական ու համախումբ չէ, որպեսզի կարողանա գոնե նվազագույնն անել։ Իշխանության առանձին ճյուղերն ու դրանք ներկայացնող-մարմնավորող անձինք առանձին-առանձին իրենց օրակարգն ունեն, յուրաքանչյուրը փորձում է պատասխանատվությունը բարդել մյուսների վրա ու ինքը չոր դուրս գալ իրավիճակից։ Յուրաքանչյուրը փորձում է սեպարատ արդարանալ ու փրկվել, չհասկանալով, որ կործանման է տանում թե՛ իրեն և թե՛ բոլորին։ Ոչ ոք չի հավատում, որ միասին կարելի է փրկվել ու փրկել։ Տարանջատ օրակարգերը մրցում են իրար հետ ու մաշում իրար՝ մաշելով-հյուծելով հանրային օրակարգ-օրգանիզմը, անհուսության մեջ ընկղմելով արնաքամ-հուսաքամ ժողովրդին։ Սա՛ է խնդիրը, մնացյալն ածանցյալ է, մնացյալը լուծելի է։ Բայց նույնիսկ այս բազմադեմ, իրականում՝ անդեմ-անգո իշխանությանն է հանրությունը հանդուրժում։ Այստեղ է թաղված շան գլուխը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր