ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՄՕԿ-ն ուժի մեջ է թողել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները
23:48, 05.12.2022 | mamul.am
6718 | 0

Ռուս և բելառուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցներն ու պաշտպանական միջոցները մնում են ուժի մեջ, ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը Լոզանում ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի առաջին օրվա արդյունքներից հետո։
«Միայն կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք տվել ենք պատժամիջոցների և պաշտպանական միջոցների հետ կապված բոլոր բացատրությունները, կառավարությունների դեմ պատժամիջոցները պետք է իրականացվեն, դրանք կայանում են նրանում, որ մրցումներ չպետք է անցկացվեն իրենց տարածքում, դրոշները չպետք է ցուցադրվեն, օրհներգեր՝ հնչեցվեն և այլն: Երկրորդը պաշտպանիչ միջոցներն են: Այժմ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները չեղարկելու ժամանակը չէ»,- լրագրողներին ասել է Ադամսը` պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի Ռուսաստանը և Բելառուսը ելույթ ունենան 2024թ. Օլիմպիական խաղերին Փարիզում:
Փետրվարի վերջին ՄՕԿ-ը խորհուրդ էր տվել միջազգային սպորտային ֆեդերացիաներին թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկներին մրցելույթներին մասնակցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Մի շարք միջազգային ֆեդերացիաներ բացառել են ռուսներին և բելառուսներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցումներից, ինչպես նաև չեղարկել են մրցումները Ռուսաստանում, այլ ֆեդերացիաներ թույլ են տվել չեզոք կարգավիճակ ունեցող մարզիկներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր