ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-2 °C, -2 °C ... +2 °C Վաղը`+3 °C
Ռուսաստանը Պակիստանին նավթ կվաճառի զեղչով
00:18, 06.12.2022 | mamul.am
2453 | 0

Ռուսաստանը Պակիստանին նավթ, բենզին և դիզել կվաճառի զեղչով, հայտարարել է Իսլամական Հանրապետության նավթի նախարար Մուսադիկ Մալիկը Մոսկվա կատարած այցից վերադառնալուց հետո։
Նա չի հրապարակել զեղչի չափը և համաձայնագրի այլ պարամետրերը և չի հստակեցրել, թե արդյոք գինը ցածր կլինի արևմտյան երկրների կողմից սահմանված մեկ բարելի դիմաց 60 դոլարի առաստաղից, հայտնում է Reuters-ը։

Իսլամաբադը սկսեց ամռանը նավթի զեղչ խնդրել: Հունիսի վերջին ֆինանսների նախարար Միֆթահ Իսմայիլը հայտնել էր, որ նախորդ կառավարությունը նամակ է ուղարկել Մոսկվա՝ առաջարկելով այն գնել ավելի էժան, քան շուկայում, սակայն պատասխան չի ստացել։ Անցյալ շաբաթ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Մոսկվա այցելած պակիստանյան պատվիրակությունը 30-40% զեղչ է խնդրել, հայտնում է The News Pakistani հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Սակայն ռուսական կողմը հայտարարեց, որ այժմ ոչինչ չի կարող առաջարկել Պակիստանին, քանի որ բոլոր ծավալները պայմանագրով են մատակարարվել խոշորագույն հաճախորդներին։

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը դեռ չի մեկնաբանել Պակիստանի համար նավթի զեղչի հարցը, նշում է Reuters-ը։

Մամլո ասուլիսի ժամանակ Մալիկն ասել է, որ ցանկանում է շնորհավորել հանրությանը Ռուսաստան հաջող այցի կապակցությամբ, երկուշաբթի օրը հաղորդել է The News-ը: Նա դա անվանեց «ավելի հաջող, քան մենք սպասում էինք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր