Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքական ամբիցիաներ և Փաշինյանի իշխանությանը վերջ տալու քաղաքական նպատակներ և նոր առաջնորդության հայտ ներկայացնողները լավ կլինի սկսեն Երևանի ընտրություններից: Հիշեք, ընտրությունները քաղաքական միջոցառում են, որոնք ունեն քաղաքական ներառականության և մոբիլիզացիայի երեք փուլ՝ նախընտրական-ընտրական-հետընտրական: Բոլոր փուլերը ենթակա են գերքաղաքականացման և էական չէ, որ Երևանի քաղաքապետի ընտրություն է: Բոլոր քաղաքական խնդիրները Երևանում են և ենթակա են գերքաղաքականացման: |