ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Չկա նիկոլականության դեմ ավելի նիկոլականությամբ հաղթանակի ճանապարհ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
03:18, 06.12.2022 | mamul.am
3066 | 0

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքական ամբիցիաներ և Փաշինյանի իշխանությանը վերջ տալու քաղաքական նպատակներ և նոր առաջնորդության հայտ ներկայացնողները լավ կլինի սկսեն Երևանի ընտրություններից: Հիշեք, ընտրությունները քաղաքական միջոցառում են, որոնք ունեն քաղաքական ներառականության և մոբիլիզացիայի երեք փուլ՝ նախընտրական-ընտրական-հետընտրական: Բոլոր փուլերը ենթակա են գերքաղաքականացման և էական չէ, որ Երևանի քաղաքապետի ընտրություն է: Բոլոր քաղաքական խնդիրները Երևանում են և ենթակա են գերքաղաքականացման:
Բարի խորհուրդ՝ առաջնորդության նոր հայտ ներկայացնողներին՝ սկսեք առայժմ քաղաքից և անցեք ձեր քաղաքական ճանապարհը: Այդ ճանապարհը ուզած չուզած պետք է անցնեք զրկանքներով, ինքնազոհությամբ, կամքով, բացառիկ քաղաքական գրագիտությամբ ու համառությամբ: Չկա նիկոլականության դեմ ավելի նիկոլականությամբ հաղթանակի ճանապարհ: Սա ընդդիմադիր քաղաքական առաջնորդության հայտի լավ առիթ է дальше видно будет и нам и вам !!!
P.S. Ուշանում եք, եթե ոչ ուշացել եք:
Կներեք, որ բոլտերի ու հրապարակի տոնախմբության մասին չէ գրառումս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր