ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -2 °C ... +1 °C Վաղը`+5 °C
««Եվրոտեսիլ»-ը բուն Եվրոպայի հասարակության մեջ որևէ ազդեցություն ու նշանակություն չունի». Նարինե Մկրտչյան
23:42, 05.12.2022 | mamul.am
1857 | 0

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մետրոն ոչ միայն քաղաքային ուղևորափոխադրամիջոց է, այլև ռազմավարական նշանակության կառույց։ Մետրոյում անգամ լուսանկարել չի կարելի, առավել ևս՝ երիցս վտանգված անվտանգությամբ Հայաստանում։
Եվ ահա մանկական Եվրոտեսիլի երևանայն այս օրերում մայրաքաղաքի մետրոն վերածվել է իսկական տունտունիկի․ երբ կամենում՝ փակում-բացում են և երբ բացում են, պարզ է դառնում, որ կայարանների տարածքի զգալի մասն իրականում փակ է՝ մանկական բեմահարդարմամբ առլեցուն։ Ես չգիտեմ, թե այս վտանգավոր տունտունիկի հեղինակը կամ հեղինակներն ովքե՞ր են՝ կառավարությու՞նը, քաղաքապետարա՞նը, թե՞ Հ1-ը։ Հնարավոր է՝ բոլորը միասին։
Ռազմավարական մտածողություն ակնկալել այս իշխանությունից անիմաստ է, պետության ռազմավարության բացակայությունը նրանք լցնում են ձևամոլությամբ, ուր նրանք, իհարկե, անմրցելի են։
Ես «Եվրոտեսիլ»-ի նշանակության այսօրինակ ուռճացմանը դեմ եմ եղել նաև նախկինների ժամանակ, երբ արտերկրում ՀՀ դեսպանությունները, մոռացած իրենց հիմնական գործառույթները, աշխատում էին Հայաստանի թեկնածուների համար ձայն ապահովելու համար։ Երբ պետությունը չի կարողանում ամրանալ ու զարգանալ, այն միշտ էլ հանրությանն ապահովում է տեսարաններով։
«Եվրոտեսիլ»-ը բուն Եվրոպայի հասարակության մեջ որևէ ազդեցություն ու նշանակություն չունի։ «Եվրոտեսիլ»-ի վրա ահռելի գումարներ ծախսելու փոխարեն ռազմավարական քա՛յլ արեք՝ ստորագրեք Եվրոասոցացման պայմանագիրը։ Թե չէ տունտունիկ խաղալը միշտ էլ ավելի հեշտ է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր