ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արցախի հարցում Հայաստանի իշխանության դիրքորոշումը հետևյալն է». Սուրեն Սարգսյան
09:48, 06.12.2022 | mamul.am
5182 | 0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Արցախի հարցում իշխանության ռազմավարությունը

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության թիվ մեկ նպատակն ամեն գնով իշխանություն պահելն է: Սա նորմալ է ցանկացած իշխանության համար, որը հարյուրավոր կարմիր գծեր է հատել: Արցախի հարցում Հայաստանի իշխանության դիրքորոշումը հետևյալն է. «Մոսկվա՛ ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր» (դրա համար է խոսվում Արցախի համար Ադրբեջանի կազմից դուրս այլ կարգավիճակի անհնարինության մասին):

Հաջորդը շատ կարևոր նրբություն է: Իշխանությանն անհրաժեշտ է, որ արցախցիները մնան Արցախում (դրա համար են խոսում Արցախի բնակչության անվտանգության մասին):

Սրանով իշխանությունը երեք հարց է լուծում:

1. Հիմքեր է տալիս Մոսկվային Արցախում խաղաղապահ պահելու համար,

2. Չի վերցնում իր վրա սոցիալական լրացուցիչ պարտավորություն՝ 100.000 արցախցու Հայաստանում «տեղավորելու» տեսանկյունից:

3. Լրացուցիչ 100.000-անոց ռիսկ չի ստեղծում իր իշխանության անվտանգության համար:

Հարկ է նկատել, որ Արցախը հանձնելու կոմբինացիան մեր արտաքին քաղաքականության միակ գործընթացն է, որ բազմաքայլ է և մանրամասն մշակված: Մնացածը մեկ քայլից բաղկացած տապալումների շարք են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր