ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայաստանում ապրում են իրենց հայ համարող առնվազն երկու ժողովուրդ». Արծրուն Պեպանյան
23:54, 06.12.2022 | mamul.am
5177 | 0

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի գրառումը․ «ՉԵՄ ԶԱՐՄԱՆՈՒՄ
Իմ վիճակն էլ վիճակ չէ` ոչնչից չեմ զարմանում: Իսկ չեմ զարմանում, քանի որ տարիներ տևած տքնաջան ուսումնասիրությունների արդյունքում պարզել եմ, որ Հայաստանում ապրում են իրենց հայ համարող առնվազն երկու ժողովուրդ: Նրանք, ովքեր կրում են 11-րդ դարում որպես դաս ոչնչացված ազնվականության արյունը, արժեքները և ոգին, սարսափելի նվազ փոքրամասնություն են, իսկ ահա պարսկա-արաբա-մոնղոլա- թուրքական լծերի տակ ուծացածները սպանիչ մեծամասնություն են: Այդ երկու ժողովուրդներն իրենց էությանը համապատասխան վարք են դրսևորում, և ես ինձ վատ չեմ զգում, ամոթ չեմ ապրում մեկ այլ, ոչ Ի՛Մ ժողովրդի պահվածքի համար: Ինչպես որ վատ չէի զգա ու ամոթ չէի ապրի, եթե հեռավոր մի երկրում ինձ օտար մի ժողովուրդ իրեն վատ պահեր: Միայն թե մի մեծ մտահոգություն ունեմ` կարողանալ միավորել Ի՛Մ ժողովրդին ու Հայրենիքս փրկել առաջին հերթին իմ երկրում ապրող այն մյուս ժողովրդից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր