ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, 0 °C ... +3 °C Վաղը`+5 °C
«Գլխավոր տոնածառի լույսերը, ըստ արարողակարգի, վառում է Երևանի քաղաքապետը». Թեհմինա Վարդանյան
03:06, 07.12.2022 | mamul.am
3643 | 0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Տոնածառի լույսերը վառելու միջոցառմանը երեկ հետևել եմ Հանրապետության հրապարակի հարակից սրճարաններից մեկի տանիքից, որտեղից գրեթե չէին լսվում ելույթներն ու միջոցառման նյուանսները: Այսօր վաղ առավոտյան դիտեցի տեսագրությունը: Իսկապես, չքնաղ միջոցառում էր, ԲԱՅՑ, մի ահռելի միտում կար. չգիտեմ՝ ո՞ւմ գործուն մասնակցությունն էր՝ Հանրային հեռուստաընկերության, թե՞ տարբեր, դե ֆակտո, գործող անձանց, բայց հարգելինե՛րս, գլխավոր տոնածառի լույսերը, ըստ արարողակարգի, վառում է Երևանի քաղաքապետը: Այնուամենայնիվ, տարիներ շարունակ այդպես է եղել: Ո՞ւմ սիրտն էր ցավում կա՛մ պայթում, որ, ըստ ավանդույթի, լույսերը վառեր քաղաքապետը կա՛մ ո՞ւմ սեփական անձը շոյվեց հակառակից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր