ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ակնհայտ երևում է, որ զորավարժությունները կազմակերպվել են Թուրքիայի կողմից». Ալեն Ղուլյան
01:06, 07.12.2022 | mamul.am
4012 | 0

Արցախաբնակ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե հիշում եք` 2021-ի սեպտեմբերին ինֆո հայտնվեց, որ Թուրքիան Ադրբեջանում հրամանատարական հատուկ խումբ է ստեղծել («ադրբեջանական օպերատիվ խումբ»), որը ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերը Ադրբեջանում..
Խոսվում էր, որ խմբում ընդգրկված են 4 թուրք գեներալներ, որոնց մեջ են` թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Բախտիյար Էրսայը (խմբի ավագ), Աբդուլլա Գաթըրչին և էնդեր Գյուները (խմբի հրամանատարության շտաբի պետ):
Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժության կադրերից է:
«Կոմանդո» ստորաբաժանման զինծառայողի թևանշային գրված է՝ «Azerbaycan Görev Grup Komutanlığı» (թուրք.` ադրբեջանական օպերատիվ խմբի հրամանատարություն)
Ակնհայտ երևում է, որ զորավարժությունները կազմակերպվել են Թուրքիայի կողմից և կոորդինացվում են հենց նշված «ադրբեջանական օպերատիվ խմբի» հրամանատարության կողմից...»:

Աղբյուրը` Ալեն Ղուլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր