ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ինչպե՞ս է ոստիկանության աշխատակիցը որոշելու՝ արդյոք ես ունե՞մ ID քարտի կարիք»․ Արսեն Թորոսյան
12:12, 06.12.2022 | mamul.am
2894 | 0

Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ը քննարկում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրման դադարեցման մասին օրենքի նախագիծը․ «Ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, դադարեցվում է ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրեր ստեղծելն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը», - նախագիծը ներկայացնելիս նշել է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանումը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից:

Դիմելով փոխոստիկանապետին՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը խնդրել է ուշադրություն դարձնել այն խնդրին, որ շատերը դիմում են նույնականացման քարտեր ստանալու համար, հերթագրվում, և յուրաքանչյուր դեպքով առանձին ուսումնասիրություն է կատարվում․ «Ես՝ լինելով ՀՀ քաղաքացի, մի քիչ լավ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է ոստիկանության աշխատակիցը որոշելու արդյոք ես ունե՞մ ID քարտի կարիք, թե՞ չունեմ, չեմ ուզում մտածել այդպես, բայց այստեղ կարող են լինել օրինակ՝ խնամի-ծանոթ-բարեկամ լուծումներ, որ կարող է պարզվի՝ մեկի կարիքը իրոք կարիք է, իսկ մեկ ուրիշինը՝ էդքան էլ իրական կարիք չի, և ես կարծում եմ, որ նման մեխանիզմ ներդնելու փոխարեն պետք էր պարզապես նաև հաշվի առնելով մեծ պահանջարկը, ես չեմ ասում, որ անձնագրերի և վիզաների վարչությունը վատ է աշխատում, հակառակը՝ ծանրաբեռնված է աշխատում, բայց պետք էր պարզապես ապահովել պատշաճ մատակարարումներ և նաև հզորությունների մեծացում։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ լավ պլանավորման և օպերատիվ աշխատանքի շնորհիվ մեր հազարավոր քաղաքացիներ հիմա ստիպված չէին լինելու իրենց կարիքը ապացուցելու միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ստանան նույնականացման քարտ»։

«Ինչպե՞ս է ոստիկանության աշխատակիցը որոշելու՝ արդյոք ես ունե՞մ ID քարտի կարիք»․ Արսեն Թորոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր