ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով միջազգային տրիբունալի ստեղծման գաղափարը «սեղանին է»: «Շատ կարևոր է, որ պատասխանատվություն լինի տեղի ունեցողի համար»,- ասել է դիվանագետը՝ The Wall Street Journal WSJ CEO Summit-ի համաժողովի ժամանակ: Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է նաև Միջազգային քրեական դատարանի ջանքերին՝ «ապացույցներ և տեղեկություններ հավաքելու համար»։ «Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննող անկախ դատարանի կամ տրիբունալի ստեղծման հարցը սեղանին է»,- հավելել է Բլինքենը։ Նախորդ շաբաթ Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարեց Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հետաքննող տրիբունալի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին։ |