ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Բլինքենը հայտնել է Ուկրաինայի հարցով միջազգային անկախ տրիբունալի ստեղծման մասին
12:42, 06.12.2022 | mamul.am
3558 | 0

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով միջազգային տրիբունալի ստեղծման գաղափարը «սեղանին է»: «Շատ կարևոր է, որ պատասխանատվություն լինի տեղի ունեցողի համար»,- ասել է դիվանագետը՝ The Wall Street Journal WSJ CEO Summit-ի համաժողովի ժամանակ:

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է նաև Միջազգային քրեական դատարանի ջանքերին՝ «ապացույցներ և տեղեկություններ հավաքելու համար»։

«Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննող անկախ դատարանի կամ տրիբունալի ստեղծման հարցը սեղանին է»,- հավելել է Բլինքենը։

Նախորդ շաբաթ Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարեց Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հետաքննող տրիբունալի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր