Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ նիստի ընթացքում «Հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին» հարցի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է․ «Նախագծի ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման անհամատեղելիության պահանջների և նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումների կատարելագործման անհրաժեշտությամբ»: Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերներն առաջարկվում է չդարձնել հաշվառման ենթակա: Առաջարկվում է նաև վերանայել փոխկապակցված անձանց շրջանակը: |