ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պաշտոնյաները հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերները չեն հաշվառի»․ Արփինե Սարգսյան
13:18, 06.12.2022 | mamul.am
2003 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ նիստի ընթացքում «Հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին» հարցի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է․ «Նախագծի ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման անհամատեղելիության պահանջների և նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումների կատարելագործման անհրաժեշտությամբ»:

Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերներն առաջարկվում է չդարձնել հաշվառման ենթակա: Առաջարկվում է նաև վերանայել փոխկապակցված անձանց շրջանակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր