ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Փողոցային նոր ակցիաներ, իհարկե, կլինեն, սակայն ե՞րբ և ի՞նչ ֆորմատով՝ չեմ կարող ասել»․ Արթուր Խաչատրյան
13:42, 06.12.2022 | mamul.am
3246 | 1

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, որոնք Արցախի ԱԱԾ-ն հետո հերքեց․ «Ադրբեջանի հերթական գաղութատիրական դրսևորումն է՝ Արցախը կլանել, Արցախն առանձնացնել Հայաստանից: Նրանց այդ քայլը սպասելի էր, երբ սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, իբրև թե հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության ականներ...»:
Հարցին՝ ընդդիմությունը մեղավոր չէ՞ այս իրավիճակի համար, պատգամավորը նկատել է. «Կարծում եմ՝ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, հավատային, որ մենք գնում ենք իրավիճակի էլ ավելի վատթարացման և միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ: Բայց իրավիճակն անհույս չէ, հնարավոր է ամեն ինչ դեռ փրկել, դրա համար մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Նոր փողոցային ակցիաներ իհարկե կլինեն, սակայն երբ և ինչ ֆորմատով կլինեն՝ չեմ կարող ասել»։

«Փողոցային նոր ակցիաներ, իհարկե, կլինեն, սակայն ե՞րբ և ի՞նչ ֆորմատով՝ չեմ կարող ասել»․ Արթուր Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր