Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ: Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ: Հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան եմ մնալու սկզբունքներիս և անկախ կարգավիճակից` շարունակելու եմ ընդդիմադիր գործունեությունս ու պայքարը` գործող ապիկար իշխանությունների դեմ: Աստված պահապան Հայաստանին և Արցախին»: |