ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +4 °C Վաղը`+3 °C
«Ոնց ոստիկանությունը կար` «փող կլպող», էսպիսին էլ մնացել է». Գարեգին Միսկարյան
15:12, 06.12.2022 | mamul.am
2066 | 2

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը գրում է. «Գյումրիից Երևան ճանապարհին առնչվեցի ոստիկանության հետ։ Ոնց ոստիկանությունը կար` «փող կլպող», էսպիսին էլ մնացել է։ Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության հետ համատեղ ամեն ինչի պես տապալել է նաև, այդքան գովազդած, ոստիկանության բարեփոխումները։ Ժամանակին ես խիստ թերահավատորեն էի մոտենում հնարավոր դրական արդյունքին, և հերթական անգամ փորձը ցույց տվեց, որ ես իրավացի էի։

Կառավարության կատարած անորակ աշխատանքի արդյունքում ունեցանք միլիոնավոր դոլարների ծախս ու ավելի վատ արդյունք, քան ունեինք։ Նույնիսկ Վլադիմիր Գասպարյանի ոստիկան աղջիկն ավելի լավ ոստիկանապետ կլիներ։

Մի խոսքով` ոնց եղել եք, էդպես էլ մնում եք` դատարկախոս, անգործունակ, մեծամիտ, ինքնահավան, քաղքենի։ Ձեր կառավարության տեղը մի հատ տուրիստական գործակալություն լիներ, ավելի շատ գործ կաներ էս երկրի համար։ Զզվելի եք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր