ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, 0 °C ... +3 °C Վաղը`+3 °C
«Եթե գարեջուր արտադրողի գարեջուրը չխմեմ, ինքը չի հարստանա»․ Հովիկ Աղազարյան
16:00, 06.12.2022 | mamul.am
1543 | 2

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ նիստում եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրման նախագծի քննարկման ընթացքում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն իր ելույթում կարևորել է համակարգի ներդրումը, որպեսզի անձի հետագիծը լինի թափանցիկ: «Եթե որևէ բիզնեսմեն իր շնորհքով մեծահարուստ է, Աստված տա ավելի հարստանա, բայց դա մենակ իրանով չի, եթե ինքը գարեջուր է արտադրում և դրա արդյունքում հարստանում է, եթե ես այդ գարեջուրը չխմեմ, ինքը չի հարստանա, հետևաբար՝ ինքը պետք է շահագրգռված լինի, որ գարեջուր խմողների թիվը շատանա։ Ոչ թե շատ գարեջուր խմեն, այլ խմողների թիվը շատանա։ Այստեղ գալիս է պետության դերը, որպեսզի կարգավորի այդ հարաբերությունները, որովհետև բիզնեսմենների 1000-ից 999-ը աշխատում են խուսափել հարկերի վճարումից կամ քիչ են վճարել»,- ասել է նա։

«Եթե գարեջուր արտադրողի գարեջուրը չխմեմ, ինքը չի հարստանա»․ Հովիկ Աղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր