ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Ով կարող է նիկոլիզմը հեռացնել, հալալ լինի իրեն». Էդուարդ Շարմազանով
17:18, 06.12.2022 | mamul.am
2927 | 0

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Քաղաքականությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։ Ոչ մեկ ոչ մեկի ձեռքը չի բռնել։ Ով կարող է նիկոլիզմը հեռացնել, հալալ լինի իրեն: Զադերժկան ինչո՞ւմն ա, հեռացրեք, ա՛յ ձեր ցավը տանեմ։

Հերիք է խորհրդարանական ընդդիմության վրա «բոչկա գլորեք», սկսեք Նիկոլին հեռացնելու գործընթացը։ Բայց եթե կարծում եք, որ ընդդիմություն լինելը հերթ զիջելով է, սխալվում եք։ Քաղաքականության մեջ յուրաքանչյուրս մեր տեղը նվաճում ենք պայքարով ու տարիների աշխատանքով, այլ ոչ թե որևէ մեկի նշանակումով ու քմահաճույքով։ Հեռացնել նիկոլիզմը, սա է մեր քաղաքական դաշտի առաջնային խնդիրներից մեկը։ Ի գործ, պարոնա՛յք և տիկնա՛յք…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր