ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +2 °C Վաղը`+3 °C
«Ընդդիմությունը խորհրդարան վերադարձե՞լ է, թե՞ ոչ․ ընդդիմությունը միաժամանակ կա և չկա»․ Հայկ Կոնջորյան
16:36, 06.12.2022 | mamul.am
1145 | 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախագծի վերաբերյալ իր ելույթում շեշտել է, որ կարևոր հարցի քննարկմանը ներկա չեն ընդդիմադիրները․ «Ընդդիմությունը չի մասնակցել այս հարցի հանձնաժողովների քննարկումներին, աշխատանքային քննարկումներին, չի մասնակցում լիագումար նիստերին: Ընդդիմությունը տարբեր առիթներով սուր ճոճելով ափալ-թափալ բերում է հայտարարությունների նախագծեր՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող նախագծերի անվան տակ՝ ասելով, որ իշխող խմբակցությունը պարտավոր է գալ և այս հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցը քննարկել: Բայց այս նախագիծը, որը քննարկում ենք, այս խորհրդարանում երևի ամենամեծ հանրային հետաքրքրություն ունեցած նախագծերից մեկն էր: 2025 թվականին 2 միլիոնից ավելի մարդ պետք է հայտարարագրվի: Սրանից ավելի մեծ հանրային հետաքրքրություն ունեցող նախագիծ դժվար եմ պատկերացնում, բայց այն անցկացնում ենք ընդդիմության բացակա աթոռների հետ դեմ հանդիման: Հիմա մենք չենք հասկանում՝ ընդդիմությունը խորհրդարան վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Մի փիլիսոփայական գլուխկոտրուկի առջև ենք բոլորս կանգնել՝ ընդդիմությունը միաժամանակ կա և չկա: Սա պատասխանատվության դասական օրինակ է, երբ դու օժտված ես այն մարդկանց մանդատով, որի իրավունքները պետք է պաշտպանես, բայց դու այնտեղ չես»,- ասել է Կոնջորյանը:

«Ընդդիմությունը խորհրդարան վերադարձե՞լ է, թե՞ ոչ․ ընդդիմությունը միաժամանակ կա և չկա»․ Հայկ Կոնջորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր