ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Գնացե՛ք Արեգունի. եթե այդ հարցը չլուծեցիք, ավելի լավ է գետինը մտնեք»․ Աղվան Վարդանյան
18:18, 06.12.2022 | mamul.am
3374 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթի ընթացքում խոսել է օրեր առաջ ընդդիմության՝ Գեղարքունիք կատարած այցից․ «Շաբաթ օրը Գեղարքունիքում էինք՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու։ Եղանք Արեգունի, Փոքր Մասրիկ, Նորաբակ, Սոթք գյուղերում, Վարդենիս քաղաքում։ Ինչ տեսանք՝ տեսանք։ Ես խոսելու եմ մեկ կոնկրետ ընտանիքի մասին․ սա այն դեպքն է, որ եթե կոնկրետ մարդու հարցերով պետությունը չի զբաղվում, սուտ և ապուշություն է մեծ-մեծ բաներից խոսելը։ Վահան Մեխակի Հակոբյան. պայմանագրային զինծառայող, ծնված 1993 թվականին, զոհվել է սեպտեմբերի 13-ին, Կապուտան գյուղի վերևի դիրքում։ Տանը մայրն էր՝ տիկին Վարսիկը՝ տարիքից շատ ավելի մեծ երևացող, ամբողջ կյանքն աշխատած գյուղացի կին, ողբերգությունը դեմքին ու խոսքում։ Տանը հարսն էր՝ Նաիրան և նրա չորս երեխաները՝ 7 տարեկան Վարսիկը, 6 տարեկան Նարեն, 4 տարեկան Էլենը և 1.5 տարեկան Գոռը։ Կարծում եմ` ընտանիքի վիճակը պարզ է։ Հիմա խնդիրը. Վահանը և Նաիրան ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 18-ին, սակայն, ցավոք, ամուսնությունը չեն գրանցել։ Արդեն մոտ երեք ամիս չեն կարողանում բյուրոկրատական քաշքշուկը հաղթահարել ու ստանալ զոհված զինծառայողի ընտանիքի համար օրենքով նախատեսված փոխհատուցումը։ Վարչապետ, Պաշտպանության նախարար, Տարածքային կառավարման նախարար, մարզպետ, անջատվեք տոնածառի և «Եվրոտեսիլ»-ի լույսերից, պոկեք ձեր մի տեղը փափուկ աթոռներից, գնացեք Արեգունի՝ այդ տուն, խոնարհվեք տիկին Վարսիկի, Նաիրայի, չորս երեխաների առաջ և արագ լուծեք այս հարցը։ Կարճ ժամանակ ունեք, եթե չարեցիք, ավելի լավ է գետինը մտնեք»։

«Անջատվեք տոնածառի և «Եվրոտեսիլ»-ի լույսերից, գնացեք Արեգունի և արագ լուծեք այս հարցը․ եթե չարեցիք, ավելի լավ է գետինը մտնեք»․ Աղվան Վարդանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր