ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայաստանում կուսակցություններն օտար ուժերի գործակալների կողմից ստեղծված խմբակներ են». Թորոս Ալեքսանյան
00:06, 07.12.2022 | mamul.am
2270 | 1

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Բազմիցս գրել եմ, որ Հայաստանում կուսակցություններ չկան, այն կազմավորումները որոնք հանդես են գալիս որպես կուսակցություններ, իրականում օտար ուժերի գործակալների (ազդեցության ագենտների) կողմից ստեղծված խմբակներ են, որոնք կուսակցությունների իմիտացիա են անում, ու ընդհանրապես Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի, կա միայն դրա իմիտացիան, և երբ արևմտյան որոշ պետությունների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ հայտարարում են, որ Հայաստանը համարյա թե ժողովրդավարական երկիր է, դա դեռ չի նշանակում, որ իրենք իսկապես այդպես են մտածում, ուղղակի իրենց հարկավոր է, որ ներկա պահին այդպիսի հայտարարություն անեն:
Իսկ իսկական կուսակցությունը իրականում մի կազմակերպություն է, որի ներսում պարտադիր կերպով պիտի ամեն ինչ ժողովրդավարական պրոցեդուրաներով ընթանա. օրինակ՝ ինչպե՞ս պիտի որոշվի, թե ով է դառնալու կուսակցության առաջնորդ և ովքեր են դառնալու կուսակցության վարչության անդամներ՝ միայն ու միայն ներկուսակցական գաղտնի ընտրությունների միջոցով, որոնք պարտադիր կերպով պիտի տեղի ունենան կոնկրետ սահմանված ժամանակահատվածի ընթացքում, և որոնց պիտի մասնակցեն այդ կուսակցություններում գրանցված բոլոր անդամների կեսից ավելին, կուսակցության յուրաքանչյուր շարքային անդամ էլ առաջադրվելու իրավունք պիտի ունենա:
Հայաստանում այդպես չի, ինչու՞, որովհետև պատկերացրեք այդ գաղտնի ընտրությունների արդյունքում կուսակցության առաջնորդ է ընտրվում ոչ թե գործակալը, այլ պատահական ինչ-որ մեկը ու դրա արդյունքում տվյալ կուսակցությունը փաստացի դուրս է գալիս օտարների հատուկ ծառայությունների վերահսկողության տակից, իսկ դա խստիվ արգելված է Հայաստանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր