Թուրքիայի ափերի մոտ կուտակված լցանավերը տեղափոխում են 18 միլիոն բարել նավթ, որոնց ճնշող մեծամասնությունը գալիս է Ղազախստանից, հաղորդում է Bloomberg-ը։ «Առնվազն 20 փոխադրող՝ 18 միլիոն բարել նավթով, մի քանի օր է, ինչ սպասում են նավարկելի Բոսֆորի և Դարդանելի միջով անցնելու համար։ Բոլորը, բացի մեկից, բորտում բեռներ ունեն Ղազախստանից»,- պարզաբանել է գործակալությունը։ Դեկտեմբերի 5-ին The Financial Times-ը հայտնել է, որ մոտ երկու տասնյակ լցանավեր «խրված» են մնացել Թուրքիայի տարածքային ջրերում այն պատճառով, որ Անկարայի իշխանություններն ապահովագրողներից պահանջել են հաստատել ամբողջական ապահովագրական ծածկույթը ռուսական նավթի գների «առաստաղի» ներդրումից հետո: Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է նոր գործիքներ կիրառել նավթի առևտրում Եվրոմիության և G7-ի գնային «առաստաղի»՝ ուժի մեջ մտնելու կապակցությամբ։ |