ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ոստիկանական խմբերը օղակ կազմեցին ու բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին». ԱԺԲ
21:42, 06.12.2022 | mamul.am
2708 | 0

ԱԺԲ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է. «Ոստիկանությունն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կրկին ուժ կիրառեց Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով խաղաղ երթ իրականացնող Բևեռի աջակիցների նկատմամբ։
Առանց որևէ նախազգուշացման ոստիկանական խմբերը Ամիրյան փողոցում շատ արագ օղակ կազմեցին ու բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին՝ այդ թվում և կանանց ու տարեցների։
Նախնական տեղեկություններով 90–ից ավելի բերման ենթարկված կա։
Նրանք գտնվում են Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր