ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Երևանը խաղաղությամբ կգրավենք». Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ
22:36, 06.12.2022 | mamul.am
7072 | 2

Այսօր ԶԼՄ-ներում տարածվել են Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջի հայտարարությունները, հայտնում է «Ինֆոտեկա24»-ը։

Խորհրդարանում ունեցած իր ելույթում Օրուջը մի շարք սկանդալային հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես, ասել է. «Ժողովուրդը չի կարող հավերժ ապրել թշնամության և պատերազմի պայմաններում։ Շուշան (Շուշին) պատերազմով ենք գրավել, Իրևանը (Երևանը) խաղաղությամբ կգրավենք»։
Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն Հայաստանի հետ, այլ օգտագործում է խաղաղ գործընթացն ու հռետորաբանությունը՝ իր էքսպանսիոնիստական ​​նպատակներին հասնելու համար, գրում է կայքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր