ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-2 °C, -3 °C ... +1 °C Վաղը`+5 °C
«ՀՀ քաղաքական դաշտը՝ պատային վիճակում. ինչ անել». Սամսոն Գրիգորյան
22:48, 06.12.2022 | mamul.am
1371 | 0

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ քաղաքական դաշտը՝ պատային վիճակում
Նախկին-ներկա տանդեմը մի հրաշալի իրավիճակ է ծնել, փայփայել, կայացրել։ Անհատները քաղաքական դաշտում անելիք չունեն, ապրիօրի չեն կարող հայտնվել Ազգային ժողովում և ազդեցություն ունենալ քաղաքական, տնտեսական, անվտանգային որոշումների և օրակարգերի վրա։ Ի՞նչ անել.
Այս իշխանությունն իր քայլերի հետ անտանելի է, նախկիններն իրենց կերած բողկերով վաղուց էին անտանելի դարձել։ Երկուսն էլ, իրենց ճշմարտացիության անխափանության մեջ համոզված լինելով, Հայաստանը պահում են շարքային բանանային պետության մակարդակի վրա։ Երկուսն էլ չէին և չեն ընդունում ոչ մի քննադատություն, չեն ընկալում ոչ մի խորհուրդ և իրենց նախանշված ուղուց ոչ մի քայլ չեն և չէին ցանկանում ետ կանգնել։
Ի՞նչ անել, ինչպես սրա դեմ պայքարել, ճիշտ է, ստեղծել սեփական քաղաքական օրակարգ և ուժ։
Դասական մեթոդ.
Հիմնել կուսակցություն, 5-10 տարի զարգացնել այն, ներգրավել մեծ ֆինանսներ և, միգուցե, մեկ օր մտնել ԱԺ ու փորձել մի բան փոխել։
Տանուլ տրված ծրագիր.
Յուրաքանչյուր մեծ ֆինանսների ետևում պարզ կնշմարվեն որևէ օլիգարխի ականջները՝ բավական է, որպեսզի հենց դա օգտագործելով ժողովրդի մոտ առաջացվի անվստահություն դեպ այդ կուսակցությունը։ Քանի որ հասարակությունը ոչ մի օլիգարխի չի վստահում։
Սպասել երկար և քիչ-քիչ հավաքել քաղաքացիների վստահությունը. նման շռայլությունն ահնար է՝ այդքան ժամանակ չկա, նաև ՀՀ-ում այդքան էլ աշխատող մեթոդ չէ։
Որպես անհատ հանդես գալ որևէ կուսակցության հետ համատեղ. անշնորհակալ գործ է՝ միանգամից կկնքվես հետևյալ որակումներով նախկին, հողատու, ռուսական ագենտ, օլիգարխի անձնական պատգամավորիկ, ճամբարափոխ և այլն։
Ինչո՞ւ Սերժը բերեց ԱԺ ընտրությունների այս մոդելը, ինչո՞ւ է Նիկոլի համար այս մոդելն այսքան հարմար։ Ո՞նց անի սրտացավ, մտածող անհատը, որ կարողանա մասնակցել երկրի քաղաքական անցուդարձին։ Մի տեսակ տպավորություն չկա՞, որ խաղն էն գլխից առած էր, սուձյան էլ՝ ծախված»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
16:26, 03.02.2023
6423 | 0
դեպի վեր