Ընդդիմությունն այնքան թույլ է, որ անգամ ամենաթույլ փաշինյանական իշխանությանը չի կարողանում հաղթել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Քոչարյանի համոզմամբ, ընդդիմությունը պետք է ափդեյթ լինի, պետք է արձանագրեն, որ իրենց առաջ քաշած նպատակը ձախողվել է։ Ըստ Քոչարյանի՝ դրանից ելնելով՝ պետք է ի հայտ գան նոր դեմքեր և նոր մոտեցումներ։ |