Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Երևանի լույսերը պատրանք են՝ քաղցր մրափ, այն ժամանակ, երբ թշնամու ինչ-որ լկտիացած լրագրող, նկատի ունենալով հայ ոստիկաններին, Արցախում ռուս խաղաղապահին ասում է՝ սա մեր հողն է, ի՞նչ են անում այս ոստիկաններն այստեղ, սա անօրինական է։ Եթե ստալինյան և համաթուրանական մեքենայությունների հետևանքով հայկական հնամյա Արցախը խորհրդային շրջանում նույնիսկ եղել է Ադրբեջան անվանումով կազմավորման մեջ, սա դեռ չի նշանակում, թե այն ադրբեջանական հող է, և ինչ-որ բաշիբոզուկ կարող է նման հանդուգն հայտարարություն անել։ Երևանում և Հայաստանով մեկ տոնական լույսերը պետք է վառվեն, երբ մենք կունենանք իրական և պանծալի տոն՝ թշնամու ջախջախումը և հայկական երկու պետությունների վերամիավորումը։ Իսկ մինչ այդ, հաղթահարելով պարտության համազգային ամոթի քավարանը, ատամները կրճտացնելով, բայց հանդարտ ու սառնասիրտ կերպով պետք է պատրաստվել այդ տոնը մոտեցնելուն, քանզի մենք, մեր իսկ Փրկչի աներեր ուղին օրինակ ունենալով, աներկբայորեն հավատում ենք, որ խաչելությանն անպայմանորեն հաջորդելու է հարությունը, ուստի թշնամու դեմ պայքարը հենց մեր ազգի աստվածային հարության համար է և ամոթաբեր մահվան դեմ»։ |