ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Երևանում տոնական լույսերը պետք է վառվեն, երբ մենք կունենանք հայկական 2 պետությունների վերամիավորումը». Վարդան Ոսկանյան
02:18, 08.12.2022 | mamul.am
3117 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Երևանի լույսերը պատրանք են՝ քաղցր մրափ, այն ժամանակ, երբ թշնամու ինչ-որ լկտիացած լրագրող, նկատի ունենալով հայ ոստիկաններին, Արցախում ռուս խաղաղապահին ասում է՝ սա մեր հողն է, ի՞նչ են անում այս ոստիկաններն այստեղ, սա անօրինական է։

Եթե ստալինյան և համաթուրանական մեքենայությունների հետևանքով հայկական հնամյա Արցախը խորհրդային շրջանում նույնիսկ եղել է Ադրբեջան անվանումով կազմավորման մեջ, սա դեռ չի նշանակում, թե այն ադրբեջանական հող է, և ինչ-որ բաշիբոզուկ կարող է նման հանդուգն հայտարարություն անել։

Երևանում և Հայաստանով մեկ տոնական լույսերը պետք է վառվեն, երբ մենք կունենանք իրական և պանծալի տոն՝ թշնամու ջախջախումը և հայկական երկու պետությունների վերամիավորումը։

Իսկ մինչ այդ, հաղթահարելով պարտության համազգային ամոթի քավարանը, ատամները կրճտացնելով, բայց հանդարտ ու սառնասիրտ կերպով պետք է պատրաստվել այդ տոնը մոտեցնելուն, քանզի մենք, մեր իսկ Փրկչի աներեր ուղին օրինակ ունենալով, աներկբայորեն հավատում ենք, որ խաչելությանն անպայմանորեն հաջորդելու է հարությունը, ուստի թշնամու դեմ պայքարը հենց մեր ազգի աստվածային հարության համար է և ամոթաբեր մահվան դեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր