ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +4 °C Վաղը`+3 °C
«Մարտական գործողությունների ժամանակ հավելավճար ստացողը կարող է տեղի տալ, մյուսը՝ հերոսանալ»․ Սեյրան Օհանյան
10:54, 07.12.2022 | mamul.am
1404 | 0

Այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը» քննարկելիս իր ելույթում ներկայացրեց օրենքի վերաբերյալ իրենց խմբակցության դիրքորոշումը․ «Զինծառայողների սոցիալական ապահովվածության խնդիրը զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից մեկն է, բայց տվյալ առաջարկություններով չպետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ԶՈՒ-ում ատեստացիոն համակարգ գոյություն չունի։ Տվյալ առաջարկությամբ ատեստացիոն ամբողջ համակարգը մենք կապում ենք հավելավճարների հետ․ «Հայաստան» խմբակցությունը գտել է, որ սա ճիշտ չէ և համապատասխան առաջարկություններ է արել, հիմնավորման մեջ մենք նշել ենք, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրը բերելու է ԶՈՒ-ից արտահոսքի, բերելու է ոչ հավասար պայմանների, նաև մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու․ մեկը, ով հավելավճար է ստանում, կարող է տեղի տալ, իսկ մյուսը կարող է հերոսանալ։ Մեր առաջարկությունը եղել է հետևյալը՝ այդ հարցը կարգավորել հետևյալ կերպ․ ԶՈՒ ատեստացիոն համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան, այդ կարգերի ընդունման ընթացակարգերը ավելի խստացնել և հավելավճարները ներկայացնել միայն այդ կարգավորման սկզբունքներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր