ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը երկարաձգելու անհրաժեշտությունը
12:36, 07.12.2022 | mamul.am
1484 | 0

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը շարունակելու անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է դեկտեմբերի 6-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ:

«Սահմանը մշտադիտարկելու միջոցով այս առաքելությունն իսկապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը», - ասել է Կոլոննան:

Կոլոննան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը չի թուլացել: Նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի և Եվրոպական Միության աջակցությունը Հայաստանին և խոստացել, որ շարունակական ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր