Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018-ի իշխանափոխությունը տասնյակ տարիների ընթացքում հանրության մոտ կուտակված անարդարության զգացողության պոռթկումն էր։ Քաղաքական վերնախավը Հայաստանում չուներ պատասխանատու քաղաքական գիտակցություն, կառավարման հասունություն, պատասխանատվության զգացողություն, ինչից 2018-ին օգտվեցին ավելի անպատասխանատու մարդիկ, որոնք սկսեցին ավիրել առանց այն էլ թույլ հիմքերի վրա գտնվող պետականությունը»։ |