ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Երևի նոր եք գլխի ընկել, որ քաղաքական հետևանքներ կարող են լինել, դրա համար եք ԱԺ նիստին եկել»․ Արսեն Թորոսյան
13:30, 07.12.2022 | mamul.am
2760 | 0

Այսօր, ԱԺ նիստում, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը» քննարկելիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը՝ «այս հարցը պահանջում է մանրակրկիտ քննարկում, մանրակրկիտ լուծում, չի կարելի այս հարցը էսպես ուղղակի անցնել, գնալ», ՔՊ-ական Արսեն Թորոսյանն արձագանքեց․ «Ես ամենևին ոլորտի մասնագետ չեմ, բայց ելույթ ուզեցա ունենամ, որովհետև հասկացա մեր ընդդիմադիր գործընկերոջ հարցերի ենթատեքտը։ Այս օրենքը, կարծես թե, համատիրությունների ռեֆորմ է անելու, որոնք դառնալու են ավելի մասնագիտական, քան ավելի քաղաքական»։

Շարունակելով խոսքը Թորոսյանն ասաց․ «Այնպես է ստացվելու, այո՛, պարոն Նազարյան, որ բազմաթիվ համատիրությունների ղեկավարներ հնարավոր է՝ փոխվեն, ու ես հասկանում եմ ձեր մտահոգությունը՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ համատիրությունների ղեկավարներ մինչ օրս զբաղվում են ակտիվ քաղաքական գործունեությամբ, հիմնականում՝ ընդդիմադիր՝ հնուց մնացած, և մոտակա ընտրություններում հնարավոր է՝ ձեր համար բավական քվեներ ապահովեն օրինակ՝ ինչ-որ բաներ ներելու դիմաց, էդ բազմաբնակարան շենքերում ապրողների մուտքը, շքամուտքը ավելի արագ կամ ավելի լավ վերանորոգելու դիմաց և ի հակառակ դրա, նույնիսկ չմտածելով՝ դա մասնագիտորեն ճիշտ է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ուրախ լինենք, որ, ի վերջո, հասնում ենք մի թնջուկի լուծման՝ պրոֆեսիոնալ ձևով, որը բերելու է ավելի որակյալ ծառայությունների մատուցման բնակիչներին, շենքերի երկարակեցության, և իմ համար շատ տարօրինակ է, որ ընդհանրապես այս հարցը բարձրացվում է․ այլ բան, քան քաղաքական ենթատեքստ, ես չեմ կարող տեսնել դրանում։ Ես նաև հասկացա, թե դուք ինչի հանձնաժողովում չէիք եկել, այս հարցը չէիք բարձրացրել, որովհետև երևի նոր եք գլխի ընկել, որ ստեղ կարող են քաղաքական հետևանքներ լինել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր