ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-2 °C, -2 °C ... +2 °C Վաղը`+4 °C
Ալեն Սիմոնյանը՝ Լաչինի միջանցքում մինի-հենակետեր տեղադրելու վերաբերյալ
13:54, 07.12.2022 | mamul.am
2790 | 0

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրոււցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի արձագանքը ՌԴ խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում մինի-հենակետեր տեղադրելուն և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին, ասաց․

«Հայաստանը բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որովհետև, կրկնում եմ, դա ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,- ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը՝ Լաչինի միջանցքում մինի-հենակետեր տեղադրելու վերաբերյալ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր