«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այս պահին ազատ մահճակալ չկա, բոլոր բաժանմունքներն ընդունում են միայն սուր շնչառական վարակներով երեխաներին, տեղեկացնում են հիվանդանոցից։ Այստեղ հոսպիտալացված ավելի քան 230 երեխաների շուրջ 70 տոկոսն այդ խնդրով է հիվանդանոց հասել՝ մի քանի օրականից մինչև մի քանի ամսական, անգամ թոքաբորբի բարդություններով։ Բոլոր հիվանդասենյակներում, ըստ բժիշկների, թույլատրվածից ավելի շատ էին հոսպիտալացված փոքրիկները։ |