ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը
16:06, 07.12.2022 | mamul.am
3205 | 0

«Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ են հասել, որ Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, 10-ից ավելի ուսանողների անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ՝ վերցրել մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ եղել են դեպքեր, երբ համալսարանի որոշ ուսանողներ բացակայել են երկրից, սակայն նրանց բացակաները չեն գրանցվել, քննությունների համար ստացել են միավորներ, փոխադրվել հաջորդ կուրս, վերցրել դիպլոմներ:

Նույն տեղեկությունների համաձայն՝ համալսարանին պատկանող Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող հանգստյան տունը մի քանի տարով տրվել է վարձով ցածր արժեքով՝ 200 հազարը չգերազանցող գումարով: Մի քանի տարի հանրակացարանի պահպանման համար ծախսել է 125 միլիոն դրամի չափով գումար, բայց գործունեության համար՝ մուտքագրել մի քանի անգամ պակաս գումար:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ համալսարանի ռեկտորը հնոցպանի հաստիքում հրամանագրել է անձի, որը չի եղել հանրապետությունում, սակայն նրա անվամբ դուրս է գրվել 700 հազար դրամի շրջանակներում աշխատավարձ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր