ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հնարավորություն կա հնգամյա պայմանագրային ծառայությունն անցկացնել իր բնակավայրի մոտ»․ Սուրեն Պապիկյան
17:18, 07.12.2022 | mamul.am
2805 | 0

«Հնարավոր է ընտրել ծառայության վայրը, առավելությունը պետք է տրվի այն զինծառայողներին, ովքեր բնակվում են սահմանամերձ բնակավայրերում, եթե զինծառայողի բնակության վայրում կա մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, նա կարող է զեկուցագիր գրել՝ ըստ վերադասության, և ղեկավարությունը կընդառաջի, և նա իր հետագա ծառայությունը կանցկացնի իր բնակավայրին մոտ։ Այո, հնարավորություն կա պայմանագրային դառնալուց հետո, օրինակ՝ վեց ամիս ծառայած ժամկետային զինծառայողը պայմանագիր կնքելուց հետո հնարավորություն ունի վերադառնալ իր բնակավայրին մոտ և իր հետագա հնգամյա պայմանագրային ծառայությունը անցկացնել այդ զորամասում և պաշտպանել իր բնակավայրի սահմանները»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր