ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բա ասում էիք, որ «կրելու» ենք, «փրկելու» ենք, «դիմադրելու» ենք. բա ի՞նչ եղավ». Հեքիմյան
21:12, 07.12.2022 | mamul.am
4423 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. ««Հայաստան» դաշինքի անդամներն իրար հերթ չտալով հրաժարվում են պատգամավորական մանդատ ստանալուց:
Մարդկային ասպեկտով նրանց հասկանում եմ՝ իմաստ չկա իմաստազուրկ խորհրդարանում պատգամավոր դառնալ և ապագայի համար անձնական պատասխանատվություն կրել:
Սակայն, մյուս կողմից՝ բա ասում էիք, որ «կրելու» ենք, «փրկելու» ենք, «դիմադրելու» ենք: Բա ի՞նչ եղավ:
Գոնե կյանքում մեկ անգամ ազնիվ գտնվեք և ասեք, թե ինչ եղավ: Իսկ եղավ այն, որ «կրելու», «փրկելու» և «դիմադրելու» օպցիան ձեզանից վերցրեցին և Փաշինյան Նիկոլին տվեցին: Այժմ վերջինս Պուտին և Լավրով է տեսնում, Զասին մեդալ է տալիս: Մի խոսքով, իրեն են «կրիչ», «փրկիչ» և «դիմադրիչ» նշանակել:
Իսկ ձեզ համար օպցիա չկա: Դուք խաղից դուրս եք: Ձեզ չեն խաղացնում:
Չի դառնում, էլի, չի դառնում»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր