ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Լենինականի քաղկոմի առաջին քարտուղարն ասաց՝ իմ մահից հետո իմ դիակի վրայով կառուցեք բարձրահարկ շենքեր». Դ. Մալխասյան
21:54, 07.12.2022 | mamul.am
4064 | 0

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը գրում է․ «Չքաղած ու չքաղվող դասերը
1988թ-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հայաստանի պատմության մեջ ամենաաղետալի երկրաշարժը: Պատճառված վնասները սարսափել էին՝ մի քանի տասնյակ հազար զոհ, շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի 40%-ը, աղետի գոտում բնակֆոնդի հսկայական մասը ավերվեց: Ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլար:
Բայց ամենազարհուրելին այն է, որ այս աղետը կանխատեսել էին դեռևս 100 տարի առաջ: 1926թ-ին Լենինականում տեղի է ունենում հերթական ուժգին երկրաշարժը, որի հետևանքով մեծ ավերվածություններ են տեղի ունենում: Դրանից հետո մասնագետները զգուշացնում են, որ նման երկրաշարժերը վաղ թե ուշ կրկնվելու են:
Ուստի խորհուրդ են տալիս Լենինականում կառուցել մինչև 3 հարկանի երերադիմացկուն շենքեր:
Մինչև 1960-ական թվականները քաղաքը կառուցապատողները սրբորեն հետևում են այդ խորհրդին: Անգամ, երբ 1956թ-ին Երևանից պաշտոնյաններ են գալիս ու առաջարկում են սկսել բարձրահարկերի շինարարություն, Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Սավոյանը պատասխանում է. «Դուք կարո՞ղ եք երաշխավորել մեր հարգելի բնակչությանը, որ տեղի չի ունենա ավելի ուժեղ բալի երկրաշարժ, որը պատճառ կարող է դառնալ անհաշիվ զոհերի և ավերվածության: Ես, որպես առաջին քարտուղար, չեմ տալիս իմ համաձայնությունը, իմ մահից հետո իմ դիակի վրայով կառուցեք բարձրահարկ շենքեր»:
Սակայն 1960-ականներին արդեն մոռացած լինելով 1926թ-ի երկրաշարժը, մի շարք պաշտոնյանների անպատասխանատու որոշմամբ սկսկսում են Լենինականում բարձրահարկերի կառուցումը:
Դեռ քիչ է, որ բարձրահարկեր են սկսում կառուցել, մի բան էլ կառուցում են բացարձակ անորակ: Երկրաշարժի հետևանքով փլվեցին մինչև 1970-ականներից 1988թ-ի երկրաշարժը կառուցված գրեթե բոլոր բարձրահարկերը: Շինհրապարակները թալանում ու այդ թալանով կսիվում էին բանվորից մինչև Կենտկոմի առաջին քարտուղար: Երկրաշարժից հետ այդ խախտումներն արձանագրված ու փաստաթղթավորված են, սակայն որևէ մեկը չպատժվեց: Մարդիկ եղան, որ անգամ հերոսացվեցին:
Նույն անորակ շինարարությունն իրականացվել է Երևանում, որը ևս սեյսմիկ տեսանկյունից ռիսկային գոտում է:
Եթե հետևություններ արվեին 1926թ-ի երկրաշարժից հետո ու կառուցվեին որակյալ ամուր շենքեր, ապա 1988թ-ի երկրաշարժի հետևանքները անհամեմատ քիչ ցավոտ կլինեին, հազարավոր կյանքեր կփրկվեին:
Բայց մենք խրոնիկ հիվանդություն ունենք արհամարհելու պատմության դասերը ու դաժան պատժվում ենք դրա համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր