ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայտնաբերվել է 41-ամյա կնոջ կախված դի
23:06, 07.12.2022 | mamul.am
3618 | 0

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում «Վարդենիս» ԲԿ-ից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի տներից մեկը, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Ա․ Հ-ն էր, ով տան նկուղի մուտքի վերևի ամրանից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր