ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +1 °C Վաղը`+1 °C
«Հարյուրավոր ընտանիքների նկատմամբ պետությունը բնակարանային փոխհատուցման պարտավորությունները չի կատարել». Վ. Թումասյան
23:30, 07.12.2022 | mamul.am
1522 | 0

Այնուամենայնիվ Գյումրում և աղետի գոտու գյուղական համայնքներում հարյուրավոր ընտանիքներ կան, որոնց նկատմամբ պետությունը բնակարանային փոխհատուցման պարտավորությունները չի կատարել...
Այդ ընտանիքների մեծ մասը նույնիսկ հաշվառված են աղետի գոտում բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների ցուցակում, այսինքն երկրաշարժի հետևանքով բնակարան են կորցրել, սակայն մինչև օրս չեն փոխհատուցվել:
Նախորդ բնակբաշխման գործընթացներից տարբեր պատճառաբանություններով են նրանք դուրս մնացել, ասենք, պահանջվող փաստաթղթերը չեն կարողացել սահմանված ժամկետում տրամադրել ՀՀ կառավարության բնակբաշխման հանձնաժողովին, դատական կարգով են իրենց բնակարան ստանալու իրավունքները վերականգնել և հաշվառվել վերը նշածս ցուցակում և այլն: Տասնյակ վթարային և ամրացման ենթակա բազմաբնակարանային շենքերի բնակիչներ ևս սպասում են իրենց շենքերի ամրացմանն ու բնակարաններին:
Այդ իսկ պատճառով պնդել, թե պետությունը պարտավորություններ չունի բոլոր անօթևան ընտանիքների նկատմամբ, մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր