ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Քննիչները՝ լուրջ խնդրի առջև. տարին ամփոփել չեն կարող. «Ժողովուրդ»
09:18, 08.12.2022 | mamul.am
2402 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի քննչական մարմիններում այս ընթացքում խառնաշփոթ է: «Քննիչները հայտնվել են լուրջ խնդրի առջև և իրենց վարույթներում քննվող քրեական գործերով չեն կարողանում քննության ավարտ հայտարարել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինների ղեկավարները հանձնարարել են քննիչներին իրենց վարույթներով առկա գործերով ավարտ հայտարարել և տարին ամփոփել, սակայն քննիչները նշել են, որ չեն կարող ավարտ հայտարարել, քանի որ ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տվել քրեական վարույթներով ողջ աշխատանքը ավարտել եւ այն դատարան ուղարկել:

Մեր տեղեկություններով՝ մեկ այլ իրականություն էլ կա. այս իրավիճակին զուգահեռ՝ որոշ քննիչներ էլ ստիպված մի շարք գործերով ավարտ են հայտարարել և արդարացել՝ ինչ կլինի հետագայում դատարանում, իրենք պատասխանատվություն չեն կրի: Այսինքն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս պահին չեն կարողանում իրենց վարույթում առկա գործերի քննությունը ըստ պատշաճի իրականացնել և ավարտել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր