ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Ընդդիմության անհասկանալի օրակարգը. «Հրապարակ»
09:36, 08.12.2022 | mamul.am
2704 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Ընդդիմադիրները վերադարձել են ԱԺ՝ «սեփական օրակարգով», բայց ԱԺ նիստերին չեն մասնակցում։ Թեև երբեմն մասնակցում են իշխանության թեկնածուների քվեարկությանը, ինչպես եղավ Հայկ Գրիգորյանի դեպքում։ Մեկումեջ մասնակցում են իշխանության բերած «հայրենասիրական» նախագծերի քննարկմանը, ինչպես եղավ Սուրեն Պապիկյանի բերած նախագծի դեպքում։ Թեև իրենց ձայների կարիքը ՔՊ-ն չունի։ Իսկ, օրինակ, կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանին չեն մասնակցում, թեեւ դա միակ տեղն է, որտեղ կարող էին Նիկոլ Փաշինյանի դիմակը պատռել և կառավարության ապաշնորհությունը ժողովրդին ներկայացնել։ ՔՊ-ականներն էլ իրենց կառավարության անդամներին նախապես գրված գովազդային հարցեր են ուղղում և հարցուպատասխանը վերածում փիառի երեկոյի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր