ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչվում են որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Փաստաթուղթը նաև կոչ է անում ԱՄՆ-ին և դաշնակիցներին շարունակել աջակցել Ուկրաինայի կառավարությանը, ինչպես նաև հետաքննություն անցկացնել՝ հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ «Պուտինն իր գործողություններով շատ հստակ ցույց տվեց, որ իր նպատակն է վերջ տալ ուկրաինացի ժողովրդի գոյությանը: Ես անձամբ տեսել եմ նրա դաժանության ապացույցները», - ասել է Ջիմ Ռիշը: |