ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Ուկրաինայի 1888 քաղաք և գյուղ ազատագրվել է. Զելենսկին նշել է օկուպացիայի տակ մնացող բնակավայրերի թիվը
11:30, 08.12.2022 | mamul.am
5718 | 0

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման ընթացքում ազատագրել են 1888 ուկրաինական քաղաք և գյուղ, իր ելույթում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Օկուպացիայի մեջ, ըստ նրա, մնում է մոտավորապես նույնքան բնակավայր: «Սա նշանակում է, որ այժմ ուկրաինական ռազմի դաշտում որոշվում է միլիոնավոր մարդկանց ճակատագիրը։ Միլիոնավորներ, որոնք կարող են փրկվել: Մենք իրավունք չունենք մեր ոչ մի քաղաքացու թողնելու ռուսական օկուպացիայի տակ, ռուսական զտման ճամբարներում, որտեղ արդեն անհետ կորել են հազարավորները: Ինչպես նաև՝ ռուսական տարածքում, որտեղ ուժով արտաքսվել են հարյուրհազարավոր ուկրաինացիներ»,- ասել է Զելենսկին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր