ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակ չկա․ կա երկու տարբերակ՝ ռուսական և մի տեքստ, որի շուրջ ՀՀ-ն և Ադրբեջանը բանակցում են»․ Արմեն Գրիգորյան
11:42, 08.12.2022 | mamul.am
5502 | 0

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընթացող բանակցություններից․ «Արևմտյան տարբերակ չկա, Արևմուտքը որևէ խաղաղության տեքստ չի ներկայացրել, կարելի է ասել՝ կա երկու տարբերակ, որը ռուսական տարբերակն է և կա մի տեքստ, որի շուրջ ՀՀ-ն և Ադրբեջանը բանակցում են, և մեծ հաշվով այս բանակցող տեքստի և Ռուսաստանի առաջարկած տեքստի միջև շատ մեծ տարբերություն չկա, համանման են, կարծում եմ՝ բոլորիս հայտնի են հիմնական այն խնդիրները, որոնք կան ՀՀ և Ադրբեջանի միջև, և խաղաղության պայմանագիրը փորձում է հասցեագրել այդ խնդիրները՝ երբեմն ամբողջությամբ, երբեմն ոչ ամբողջությամբ, այստեղ է հիմնական խնդիրը»։

Խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից, որում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով ասվել էր, որ, ըստ էության, ԼՂ հարցը լուծված է, Պրահայում Հայաստանն Արցախը թողել է Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը նշել է․ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, դա բոլորին հայտնի է, այո՛, կան երկրներ, օրինակ՝ Ադրբեջանը, որ ԼՂ հիմնախնդիրը փորձում են ներկայացնել, որ այն լուծված է, ԼՂ հիմնախնդիրը դարձել է Ադրբեջանի համար փիղը սենյակում, այսինքն՝ կա խնդիր, որի մասին Ադրբեջանը չի ուզում խոսել։ Կան նաև այլ երկրներ, որոնք փորձում են այդպիսի մոտեցում որդեգրել, որ լուծված է, բայց չկա այդպիսի բան»։

«Խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակ չկա․ կա երկու տարբերակ՝ ռուսական և մի տեքստ, որի շուրջ ՀՀ-ն և Ադրբեջանը բանակցում են»․ Արմեն Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր