Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովրդի դեմ, ըստ իս, ամենամեծ հանցագործությունը, ոչ թե թալանն է կամ կոռուպցիան, կամ նույնիսկ դավաճանությունը, այլ հանրությանը միտումնավոր դեգրադացման տանելը, դրա հետևանքները սարսափելի է։
Ես պատկերացնում եմ ռուս մտավորականության վիճակը, երբ հեռուստաեթերով նայում են այս բացահայտ գռեհիկ սուտը` կիսագրագետ ագրեսիվ լրագրողուհու մեկնաբանությամբ։ Հա, ի դեպ, սա այն նույն լրագրողն էր, որ մեր ազգակից կամազի վարորդի հասցեին եթերով ոչ եթերային ամենաստոր ու գռեհիկ ձևակերպումներն էր անում։
Իրականում տեսանյութը նկարվել է Վիետնամում, 1905 թվականին, որտեղ գեներալ֊գուբերնատորի կինն ու աղջիկը դրամներ են նետում գետնին, երեխաները հավաքում են, կարճ ասած այս տեսանյութն արվել է Անգլիայի թագուհու ծնվելուց մի 26 տարի առաջ»։