ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +4 °C Վաղը`+3 °C
«Միջազգային սկանդալ եմ բարձրացնելու»․ Նաիրա Զոհրաբյան
12:36, 08.12.2022 | mamul.am
4934 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 168 TV-ի եթերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակություն արած սփյուռքահայերին կոչ է արել լինել ուշադիր, հետևողական և տեսնել՝ արդյո՞ք իրենց ուղարկած գումարով Գյումրիում երկու նորակառույց շենքերի 36 բնակարանները հասել են հասցեատերերին․ «Ուզում եմ մի սկանդալային պատմություն պատմել․ նախապես հոկտեմբերի 31-ին մարդկանց տվել են նորակառույց բնակարանների բանալիները, նկարել ռեպորտաժ, դա տարածել, բայց հետո մարդկանց ձեռքից նրանց բանալիները վերցրել են, և արդյունքում՝ կառուցված նորակառույցներում որևէ մեկը չի ապրում։ Երբ մարդկանց ձեռքից վերցրել են բնակարանների բանալիները, հիմնադրամից խոստացել են դրանք տալ մինչև դեկտեմբերի 25-ը։ Եթե մարդիկ իրենց բնակարանները չստանան, ես խոստանում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բմբուլները քամուն տալ, ես բարձրացնելու եմ միջազգային սկանդալ»։

«Միջազգային սկանդալ եմ բարձրացնելու»․ Նաիրա Զոհրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր